Փաշինյանի ելույթի մեջ տագնապ կա, այցի մեջ՝ ելքի որոնում
ՔաղաքականՎարչապետի՝ Վլադիվոստոկում ունեցած ելույթի մեջ տագնապ կա, իսկ այցի մեջ՝ ելքի որոնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԺԿ առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանը կարծում է, որ պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը հաճույքով Թուրքիային հրավիրում է Հայաստանի դեմ․ «Հստակ է՝ Ռուսաստանը որևէ պայմանագրային պայմանավորվածություն չի կատարել: Եթե մի երկիր մնացել է Հյուսիային Կորեայից տեխնիկա ներմուծելու և պատերազմը եղբայր ժողովրդի դեմ շարունակելու համար, հայությունը ինչ սպասի: Հայաստանը պետք է շատ ակտիվ աշխատի Մեծ Բրիտանիայի հետ․ նոր վարչապետը ՌԴ հարցում մինչև վերջ գնալու է: Անգլոսաքսերը արնաքամ են անելու Ռուսաստանին»: