Նոր Apple Watch-ը սովորել է չափել մարմնի ջերմաստիճանը
Ամերիկյան Apple ընկերությունը ցուցադրել է Apple Watch Series 8 խելացի ժամացույցի նոր մոդելը։Նորույթն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվել է ընկերության աշնանային շնորհանդեսի ժամանակ, որը հեռարձակվում է YouTube-ով։
Խելացի գաջեթն արտաքինից գործնականում նույնն է, ինչ Series 7-ը: Series 8-ն ունի նույն էկրանի չափերը, ինչ իր նախորդը: Սակայն առաջին անգամ ժամացույցում հայտնվել է սենսոր՝ յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ մարմնի ջերմաստիճանը չափելու գործառույթով։
Նաև նոր խելացի ժամացույցում ավելացրել են հնարավորություն՝ պարզելու, թե արդյոք գաջեթի տերը ավտովթարի է ենթարկվել: Երբ ժամացույցը համարում է, որ օգտատերը վթարի է ենթարկվել, շտապօգնություն են կանչում, եթե սեփականատերը չի արձագանքում ծանուցմանը։
Խելացի ժամացույցն ավտոմատ կերպով կտեղադրի նոր watchOS 9 օպերացիոն համակարգը՝ ժամացույցների ընդլայնված ընտրանիով և մարզումների թարմացված հավելվածով: Գաջեթը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 16-ից։