Ադրբեջանը կօգտագործի թուրքական ընկերության ծրագրային ապահովումը
Ադրբեջանը կօգտագործի թուրքական HAVELSAN ընկերության ծրագրային ապահովումը։ Այս մասին Բաքվում անցկացվող ADEX 4-րդ ցուցահանդեսի շրջանակում Anadolu-ին հայտնել է HAVELSAN Azərbaycan-ի ղեկավար Էրխան Աբդուլլահ Քանաթը, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Քննարկումները շարունակվում են Ադրբեջանի տարբեր հրամանատարությունների հետ, մասնավորապես, աշխատանքներ են տարվում ծովում Ադրբեջանի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ»,-ասել է նա։