«Մի տեսակ շատ էի ուզում էս թրենդը անեի». Սոնա Մաթեւոսյանի նոր տեսանյութը
Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր տեսանյութ է հրապարակել` նոր թրենդի մաս կազմելով:
Հրապարակման մեջ Սոնան մի շարք կեցվածքներ է ընդունում: Տեսանյութը կազմված է գունավոր եւ սեւ ու սպիտակ լուսանկարներից, որոնք արագորեն հաջորդում են միմյանց: Դերասանուհին կրում է սպիտակ տոպ եւ կանաչ կիսաշրջազգեստ: Իր տեսքն ամբողջացնելու համար Սոնան նախապատվությունը տվել է սեւ լայնեզր գլխարկին եւ մեծ ականջօղերին: Վարսերն արձակված են`ալիքավոր հարդարմամբ, մեղմ դիմահարդարմամբ է:
«Մի տեսակ շատ էի ուզում էս թրենդը անեի: Իսկ վիդեոն խզարեց Զիրոյանը», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին:
Ավելի վաղ Սոնան լուսանկարներ էր հրապարակել, որն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպորտային կերպարում էր։ Նա կրում էր դեղին գույնի հուդի, որը համադրել էր մուգ երանգի տաբատի եւ սպորատային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր նվազգույն շպարին։ «Ֆիլտրերի կարիք չկա։ Մեր հրաշք Հայաստանը», - գրել էր Սոնան։
Посмотреть эту публикацию в Instagram