Նորապսակները շրջում են աշխարհով մեկ՝ վաճառելով իրենց մերկ լուսանկարները
Եվրոպայից մի զույգ, ով ամուսնացել է անցյալ տարի, մեկնել է ճանապարհորդության, որն, ըստ ծրագրի, տևելու է տասը տարի։ Նորապսակները պատրաստվում են աշխարհով մեկ ճամփորդելու համար գումար վաստակել՝ անկեղծ կադրեր վաճառելով, գրում է The New York Post-ը։
Բելգիացի 31-ամյա Սիլկե Մուսը և շոտլանդացի 29-ամյա Կիրան Շենոնը հանդիպել են Իսպանիայում 2019 թվականին: 2021 թվականին նրանք իրենց հարսանիքը նշեցին Շոտլանդիայում և անմիջապես մեկնեցին ճանապարհորդության։
Նրանք արդեն եղել են Իսլանդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, երեք ամիս անցկացրել Շրի Լանկայում, որտեղից մեկնել են Հնդկաստան, Նեպալ, Թաիլանդ։
Մասնագիտությամբ պարող երիտասարդներն ապրում են օրական 8 դոլարով` մնալով ամենաէժան հոսթելներում։ Նրանց ամսական եկամուտը կազմում է $400, որը գալիս է Patreon-ում անկեղծ կադրեր վաճառելուց, որտեղ նրանք բացել են հաշիվ, որը կոչվում է Freaky Friday:
«Մեզ մոտ առաջացել է Freaky Friday-ի գաղափարը, քանի որ ցանկանում ենք տարածել մարմնի նկատմամբ դրական վերաբերմունքի գաղափար, և մենք երկուսս էլ մեզ հարմարավետ ենք զգում մերկ վիճակում», - մեջբերում է The New York Post-ը Կիրան Շենոնի խոսքերը:
Նա խոստովանել է, որ իր և կնոջ ապրելակերպը համարում է հրաշալի, սակայն կասկած է հայտնել, որ դա կսազեր բոլորին։