Օգնեք գտնենք տեսանյութի հերոսին
ՏեսանյութերԱռավոտից համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորը, ընկնելով շրջափակման մեջ, իրեն պայթեցնում է, բայց չի հանձնվում թշնամուն:
Համացանցում օգտատերերը փորձում են պարզել, թե երբ է նկարվել տեսանյութը և ով է հերոս զինծառայողը: Մեզ հաջողվեց պարզել, որ տեսանյութը նկարված է եղել 2020 թվականին, ենթադրաբար Կովսականի շրջանում: Զինվորի ինքնությունը պարզելու համար դիմեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին, նա մեզ հետ զրույցում ասաց. «Տեղորոշման, ամսաթվի հստակեցման, անձի նույնականացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում»:
«Հրապարակի» խմբագրությունը ևս դիմում է իր ընթերցողներին, եթե դուք ճանաչում եք տեսանյութի հերոս տղային, կապ հաստատեք մեզ հետ: Եկեք ազգովին հետմահու հարգանքի տուրքը տանք իսկական հերոսին: