Վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, բայց դեռ չեն հայտնում, քանի որ նա ունի ամենացածր վարկանիշը. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
Տեսանյութեր«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, բայց դեռ չեն հայտնում, քանի որ նա ունի ամենացածր վարկանիշը։ Նրանց թեկնածուն չմոռացված հինն է, որը ամենամեծ հակավարկանիշ ունեցող գործիչն է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Քոչարյանի շուրջ հանրային կոնսոլիդացիա չի կարող լինել, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ ձգձգեն վարչապետի թեկնածուի հրապարակայնացման պահը։ Հայաստանը քաղաքագիտական առումով անոմալ երկիր է՝ իշխանության վարկանիշը գահավիժում է, սակայն խորհրդարանական ընդդիմության վարկանիշն ավելի է գահավիժում։
Ականատես ենք խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ փոշիացմանը։ Վերջին օրերի ներքին փոխհրաձգությունն աննախադեպ է։ Ակնհայտորեն Սերժ Սարգսյանի սրտով չէ, որ ապրիորի հնչեցնում են Քոչարյանի անունը՝ որխես թեկնածուի»,-նշել է Սուրենյանցը։
Նրա կարծիքով Սերժ Սարգսյանը դեռևս քաղաքական խաղի մեջ է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում զսպել իր հավակնությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․