Իրաքի Գերագույն դատարանը հրաժարվել է ցրել խորհրդարանը
Իրաքի Գերագույն դատարանը հրաժարվել է ցրել խորհրդարանը, ինչը պահանջում էին ազդեցիկ հոգեւորական Մուքթադա աս-Սադրը եւ նրա միլիոնավոր հետեւորդները։ Այն դարձել է իշխանության համար պայքարի գայթակղություն, որը հանգեցրել է անցյալ ամիս Բաղդադում արյունալի բախումների, հայտնում է Reuters-ը։
Դաշնային Գերագույն դատարանը հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ցրվի, եթե ապացուցվի, որ այն չի կատարում իր աշխատանքը: Իրաքի խորհրդարանը ազդեցիկ մարմին է, որն ընտրում է նախագահին եւ վարչապետին եւ պետք է հաստատի բոլոր օրենքները:
Հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո Իրաքում քաղաքական ճգնաժամը հանգեցրել է փողոցային բռնությունների եւ ամենակատաղի բախումներից մի քանիսին, որը երկիրը տեսել է վերջին տարիների ընթացքում: