«Չելսին» պաշտոնանկ է արել Թոմաս Տուխելին
Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նման որոշման պատճառը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում «Չելսիի» կրած պարտությունն է Զագրեբի «Դինամոյից»:
Թիմի նոր ղեկավարներն այն կարծիքին են, որ ակումբին փոփոխություններ են պետք: Ակումբը կենտրոնացած է նոր գլխավոր մարզչի որոնման աշխատանքների վրա:
Գերմանացի 49-ամյա Թոմաս Տուխելը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից: Նրա ղեկավարությամբ «Չելսին» դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող: