Թուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել
Անտառային հրդեհ է բռնկվել թուրքական Մերսինի Գյուլնար շրջանում, որտեղ գտնվում է «Աքքույու» ատոմակայանը, չորեքշաբթի գրում է Sabah թերթը:
«Անտառային հրդեհ է բռնկվել Մերսին-Անթալիա մայրուղու Բյույուկեչելի թաղամասում՝ Մերսին քաղաքի Գյուլնար շրջանում։ Այն ժամանակ, երբ անտառային հրդեհների դեմ պայքարում գործի էր դրվել հինգ ինքնաթիռ, երեք ուղղաթիռ և 300 աշխատող, մոտակա 30 տների բնակիչները տարհանվել էին նախազգուշական նպատակներով: Այստեղ բնակվող քաղաքացիները տեղափոխվել են դպրոցի այգի»,- գրում է թերթը։
«Աքքույու»- ն Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։