Աննա Հակոբյանը Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Երեկ ժնեւում հանդիպեցի Շվեյցարիայի հայ համայնքի շատ սիրելի մարդկանց հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Ուզում եմ նրանցից յուրաքանչյուրին պարզապես ասել՝ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր ըմբռնման համար, շնորհակալություն Հայաստանով ապրելու համար, շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի բռնած նոր ուղուն, նոր տեսլականին, նոր ծրագրերին հավանություն տալու եւ աջակցելու համար։
Անհամբեր սպասում եմ այսօր՝ ավելի մեծ կազմով մեր հանդիպմանը», - գրել է Հակոբյանը: