Էրլինգ Հոլանդի բացառիկ նվաճումը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը բացառիկ ցուցանիշ է գրանցել։ Նա մանչեսթերյան ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվում է անգլիական Պրեմիեր լիգայում եւ Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիում» նորամուտը նշել դուբլով։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» Իսպանիայում 4:0 հաշվով հաղթել է «Սեւիլիային», նորվեգացի ֆուտբոլիստն աչքի է ընկել 20-րդ եւ 67-րդ րոպեներին։
Պրեմիեր լիգայի առաջին 6 խաղերում Հոլանդը խփել է 10 գոլ։