Արամ Ա. կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ
Գերմանիայում անցկացված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արևելյան ուղղափառ եկեղեցիները:
Վեհափառ Հայրապետը երկու անգամ (1991-1998 եւ 1998-2006) արդեն ընտրվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական ու գործադիր վարչության ատենապետ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրությունում նաև ասվում է, որ Վեհափառ Հայրապետը համաձայնել է ընտրվել այս պաշտոնում ընդառաջելով միջեկեղեցական շրջանակների ցանկությանն ու միջեկեղեցական շարժմանը նոր թափ հաղորդելու հեռանկարով։