Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
ՏեսանյութերՍեպտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ ստացան, ըստ որոնց՝ Վիլնյուսի փողոցի բնակիչներից մեկը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։
Հետագա միջոցառումներն իրականացվեցին բաժնի համայնքային ոստիկանների և պարեկների մասնակցությամբ։
Նույն օրը իրավապահները գնացին Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարակից ձորակ։ Այստեղ 40-ամյա տղամարդը հողամասից ներկայացրեց կանեփի ցողուններ, կանեփի սերմեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են կանեփի 143 թուփ ու մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 51 գրամից ավելի քաշով։
40-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։