Պիկեն ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից» և Իսպանիայից
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստվում է հեռանալ ակումբից: 35-ամյա խաղացողն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը ապագայի իր ծրագրերի մասին, հայտնում է Cadena Cope-ը:
Կենտրոնական պաշտպանը հոգնել է իր և իր անձնական կյանքի նկատմամբ մամուլի մշտական ուշադրությունից, ուստի մտածում է երկրից հեռանալու մասին։
Պիկեն զրկվել է իր տեղից կապտանռնագույնների հիմնական կազմում՝ ընթացիկ մրցաշրջանի սկզբից նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չգալով։ Չնայած դրան, ըստ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիի, փորձառու պաշտպանը մնում է թիմի համար՝ որպես կարևոր ֆիգուր։
Պիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: