Cessna-ի վթարի վայրում մարդու մնացորդներ են հայտնաբերվել
Բալթյան ծովում գտնվող Cessna ինքնաթիռի կործանման վայրում լատվիացի փրկարարները ենթադրաբար մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է LSM պորտալը՝ վկայակոչելով Ծովային որոնողափրկարարական համակարգման կենտրոնի ղեկավար Փետերիս Սուբոտին, այժմ դրանք փորձաքննության են ենթարկվում։
Ավելի վաղ Bild թերթը, վկայակոչելով սեփական տեղեկատվությունը, հայտնել էր, որ Իսպանիայից Քյոլն ուղեւորվող Cessna փոքր ինքնաթիռը Վենտսպիլսից քիչ հեռու Բալթիկ ծովն է ընկել։ Պարբերականի տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է չորս մարդ, իսկ օդ բարձրացած Իսպանիայի ու Ֆրանսիայի կործանիչների օդաչուներն ինքնաթիռում ոչ ոքի չեն կարողացել տեսնել։ Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, ինքնաթիռում օդային տաքսիների եւ բժշկական ինքնաթիռների Quick Air ընկերության սեփականատեր Կառլ-Պիտեր Գրիզեմանն ու նրա ընտանիքն էր։ Ինքնաթիռը «սեւ արկղ» չուներ, որը կօգներ պարզել վթարի պատճառները, հետաքննությունը կշարունակվի։