Աննա Հակոբյանն ուշացել է թռիչքից և մնացել Վարշավայի օդանավակայանում
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Չեք հավատա, բայց Վարշավայից Ժնև թռնող ինքնաթիռը բաց թողեցի եւ անորոշ ժամանակով մնացել եմ Վարշավայի օդանավակայանում։ Համապատասխան գեյթի մոտ կանգնած տղամարդը շատ խիստ տոնով ինձ ասաց՝ Mam, ինքնաթիռի դռները փակվել են, չեք կարող գնալ։ Դե՝ ես էլ հո կյանքս չէի պատմելու»։