Ահազանգ․ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում հինգ րոպեում կտրել են մեծ ծառն ու տարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
ՏեսանյութերԵրևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։
Ահազանգը հնչեցնում է հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել է, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։
Բնակիչը նաև արձանագրել է ծառը կտրողներին և նրանց ավտոմեքենայի համարանիշը։
Factor.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի հետ։
Վերջինս խոստացավ զրուցել Քաղաքաշինության և Կանաչապատման վարչության հետ՝ խնդրի մասով պարզաբանում ստանալու համար, սակայն, Սարդարյանի փոխանցմամբ՝ պատկան մարմինների հետ կապի դուրս գալ հնարավոր չեղավ։
Պատճառը, հավանաբար, աշխատանքային օրվա ավարտով է պայմանավորված։ Քաղաքապետարանից պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք և խնդիրը կշարունակենք պահել մեր ուշադրության կենտրոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։