Էմիլի Ռատակովսկին կարմիր բիկինիով ցուցադրել է սլացիկ կազմվածքը
Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ արված ծովափնյա հանգստի ժամանակ։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Մոդելը որդու ու ընտանի կենդանիների հետ միասին ծով է գնացել։ Կադրում Էմիլի Ռատակովսկին կարմիր բիկինիով ցուցադրել է որովայնը։ Նա տեսքին ավելացրել է ծղոտե գլխարկ և սպիտակ սպորտային կոշիկներ: «Առավոտը փոքրիկիս և տղաներիս հետ»,- գրել է մոդելը։
Էմիլի Ռատակովսկին երբեք չի ամաչել ցուցադրել իր մարմինը, նույնիսկ հղիության ընթացքում նա պարբերաբար մերկ լուսանկարներ էր հրապարակում իր բլոգում: Աստղն ասել է, որ նման նկարները շատ էսթետիկ է համարում, և դրանք միլիոնավոր լայքեր են հավաքում։
Մոդելն առաջին անգամ մայր է դարձել 2021 թվականի մարտի 8-ին, նա որդի է ունեցել դերասան և պրոդյուսեր Սեբաթյան Բիր-ՄաքՔլարդից, տղային անվանել են Սիլվեստր Ապոլոն։ Էմիլի Ռատակովսկու ամուսինը ներկա է եղել ծննդաբերությանը, ով առաջինն է երեխային իր գրկում վերցրել, նա այդ մասին խոսել է սոցիալական ցանցերում։