Պեսկովն անդրադարձել է Կադիրովի աղմկահարույց հայտարարությանը
Կրեմլը տեղյակ չէ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ կապված իրավիճակի զարգացումների մասին, ով հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ես ոչինչ չգիտեմ որևէ զարգացման մասին»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում РИА-ն։
Ավելի վաղ Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձ էր հրապարակել, որում հայտարարել էր հրաժարական տալու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ ինքը «չափազանց երկար է մնացել» Չեչնիայի ղեկավարի պաշտոնում և «արժանի է անժամկետ ու երկար արձակուրդի»։ Նա հավելել էր, որ արդեն մտածում էր, թե ինչպես պետք է ժամանակին թոշակի անցնի, նախքան իրեն վռնդելը: