Չինաստանը հավաքում է Տիբեթի բնակիչների ԴՆԹ նմուշները
Չինաստանը հավաքում է ԴՆԹ նմուշներ ամբողջ Տիբեթում, տեղեկացրել է The Guardian-ը՝ հղում կատարելով Human Rights Watch-ին։
Նշվել է, որ չինական իշխանությունները հավաքում են Տիբեթի բնակիչների կենսաբանական նմուշները դեռեւս 2019-ից, այդ թվում եւ մինչդպրոցական տարիքի երեխաներից՝ առանց նրանց ծնողների համաձայնության։ Պաշտոնական նպատակը «հանցագործությունների բացահայտման» բարձրացումն է։ Human Rights Watch-ը բացահայտել է ԴՆԹ-ի տվյալների շտեմարան ստեղծելու առնվազն երկու պետական տենդեր։
«Չկան հասանելի ապացույցներն այն բանի, որ մարդիկ կարող են հրաժարվել մասնակցությունից, կամ որ ոստիկանությունն ունի հանցավոր վարքագծի հավաստի ապացույցներ, որոնք կարող էին արդարացնել տվյալների հավաքումը»,- նշվել է իրավապաշտպանների հայտարարությունում։ ԴՆԹ-ի հավաքման մասին ոստիկանության հաշվետվություններից մեկում նշվել է, որ նմուշները հավաքելիս շրջանում չպետք է բաց թողնվի «ոչ մի գյուղ, ոչ մի տնային տնտեսություն եւ ոչ մի մարդ»։
Իրավապաշտպանները նշել են, որ իշխանությունների այս գործողությունները մարդու իրավունքների լուրջ խախտում են, քանի որ «չեն կարող արդարացված լինել որպես անհրաժեշտ» միջոց։