Ուկրաինայի ԶՈՒ-ում կռվելուց հրաժարված և հանձնված զինվորականներին թույլատրել են վերադառնալ ընտանիք
Խարկովի մարզի առաջին ուկրաինացի զինծառայողներին, որոնք հրաժարվել էին մասնակցել ռազմական գործողություններին և հանձնվել էին դաշնակից ուժերին, թույլ են տվել վերադառնալ իրենց ընտանիքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։
Լրատվական գործակալությունը նշում է, որ ազատ են արձակվել այն զինծառայողները, որոնք ապրում են ազատագրված տարածքներում և փետրվարի 24-ից հետո չեն հասցրել մասնակցել ռազմական գործողություններին։
Բոլոր նախկին զինվորականները ստուգումներից հետո պետք է բնակվեն ազատագրված տարածքներում, նրանց ժամանակավորապես կարգելվի լքել շրջանը։