Չիլիի ընտրողները մերժում են ձախակողմյան սահմանադրության առաջարկը
Չիլիի ընտրողները սեպտեմբերի 4-ին կայացած հանրաքվեի ժամանակ մերժել են նոր առաջարկված սահմանադրությունը։
Քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկով ընտրողների 62 տոկոսը մերժել է առաջարկը, իսկ 38 տոկոսը կողմ է քվեարկել, հայտնում է Չիլիի ընտրական ծառայությունը, գրում է CNN-ը։
Նոր սահմանադրությունը կապահովի լիարժեք գենդերային հավասարություն, կավելացնի հատուկ տեղեր բնիկ ժողովուրդների համար եւ խստացնում է բնապահպանական կանոնակարգերը:
Նախքան կիրակի առավոտյան ընտրատեղամասերի բացումը՝ Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը թվիթերում գրել է․ «Չիլիում մենք լուծում ենք մեր տարաձայնությունները ժողովրդավարությամբ, եւ ես խորապես հպարտ եմ, որ այսքան հեռուն ենք հասել»։