Պուտինը հայտարարել է Արկտիկա Ռուսաստանի վերադարձի մասին
Ռուսաստանը վերադառնում է Արկտիկա եւ՛ տնտեսական, եւ՛ պաշտպանունակության ապահովման եւ արտակարգ իրավիճակների կանխման տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այնտեղ կզարգացնենք արտակարգ իրավիճակների նախարարության ենթակառուցվածքները։ Հյուսիսային ծովային ուղու զարգացումը տեղի կունենա, մենք այնտեղ արդեն սկսել ենք մի քանի խոշոր տնտեսական նախագծեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»,-ասել է Պուտինը։
Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի ապագան «մեծապես կապված է Արկտիկայի հետ», եւ պետք է այն մաքրել վերջին տասնամյակների ընթացքում մարդկային գործունեության արդյունքում կուտակվածից։