ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հեռացել Է Զոպորոժիեի ԱԷԿ-ից
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հիմնական մասը հեռացել Է Զոպորոժիեի ատոմակայանից, կայանում երկու մասնագետներ են մնացել մշտական հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռուսաստանցի փորձագետ-ատոմագետ Ռենատ Կարչաան, որն ուղեկցում Է պատվիրակության անդամներին:
«Պատվիրակությունը մեկնեց: (…) Երկու անդամներ մնացին»,- ասել Է նա՝ հավելելով, որ փորձագետները կայանում կգտնվեն մշտական հիման վա: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ Էին ժամանել սեպտեմբերի 1-ին: Ինչպես հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, իրենք կարողացել են իրավիճակի մասին հանգուցային տվյալներ ստանալ կայանում: Փորձագետները կշարունակեն աշխատանքը, քանի որ շատ հարցեր պահանջում են ավելի մանրամասն քննարկում: Ուղեւորության ընթացքում Գրոսին շփվել Է Էներգոդարի բնակիչների հետ, որտեղ գտնում Է կայանը: