Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 07:00-ին, Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 74 փրկարար ծառայող։
Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին` ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:
Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: