Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։