Լոլիտան հայտարարել է, որ «Լասկովիյ մայ» խմբի անդամները ռուսական էստրադայում ֆինանսապես ամենաապահովված արիստներն են եղել
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան պատմել է, որ 80-ականներին Օդեսայի ֆիլհարմոնիայում աշխատանքի համար ստացել է 8 ռուբլի։ Այս մասին նա կիսվել է «Լասկովիյ մայ» ֆիլմում։ Արտիստուհին պարզաբանել է, որ այդ տարիներին բեմում չկար ավելի հարուստ խումբ կամ արտիստ, քան պրոդյուսեր Անդրեյ Ռազինի թիմն էր։
«Օդեսայի ֆիլհարմոնիայում ես ունեի դրույքաչափ, հաշվի առնելով բարձրագույն կրթությունը, վեց ռուբլի: Գումարած հավելավճար: Արդյունքում՝ ութ ռուբլի։ Կարծում եմ, որ այն ժամանակ «Լասկովիյ մայ» խմբի արտիստներին ավելի ապահովված արտիստներ չկային՝ Ռազինի գլխավորությամբ»,- կիսվել է Լոլիտան:
Միլյավսկայան ընդգծել է, որ ոչ մի արտիստ, ով երկար ժամանակ հանդես է եկել բեմում, օրինակ՝ Ալլա Պուգաչովան եւ Իոսիֆ Կոբզոնը, չէր կարող մրցակցել խմբի երիտասարդ անդամների եկամուտների հետ։