Թուրքական ռազմանավն ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ կայանել է Իսրայելում
Թուրքական ռազմանավը ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ հանգրվանել է Իսրայելում՝ ԱՄՆ-ի դաշնակիցների միջեւ պաղեստինյան հարցի պատճառով դաժան թշնամանքից հետո հարաբերությունների բարելավման ֆոնին, տեղեկացրել է Reuters-ը։
«Քեմալռեյս» ռազմանավը շաբաթ օրը կայանել է Հայֆայում՝ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի մանեւրների շրջանակում, տեղեկացրել է թուրք պաշտոնյան։ Իսրայելցի պաշտոնյան տեղեկացրել է, որ Անկարան նախնական հարցապնդում է ուղարկել անձնակազմի ափ դուրս գալու մասին։
Հայֆայի նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ սա թուրքական ռազմանավի առաջին կայանումն է 2010-ից ի վեր, երբ երկկողմ կապերն ընդհատվեցին Իսրայելի կողմից պաղեստինյան օգնության պարեկախմբի դեմ գրոհի պատճառով, որը փորձում էր բացել Գազայի հատվածի շրջափակումը։
Այս միջադեպի ժամանակ իսրայելցի ծովային հետեւակները սպանել էին տասը թուրքի։
Իսրայելն, իր կողմից, առարկել էր այն բանի դեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ընդունում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամներին։
Բայց վերջին ամիսներին երկրների միջեւ հարաբերությունները բարելավվել են, իսկ էներգետիկան դարձել է պոտենցիալ համագործակցության կարեւոր ոլորտներից մեկը։ Առաջիկայում սպասվում է նոր դեսպանների նշանակում։