Գերմանիան 65 մլրդ եվրո կծախսի գնաճի հետեւանքներից սպառողների եւ բիզնեսի պաշտպանության երրորդ փաթեթի համար
Գերմանիան 65 մլրդ եվրո կծախսի միջոցների երրորդ փաթեթի վրա, որը նպատակ ունի պաշտպանել սպառողներին եւ բիզնեսը գնաճի սրընթաց աճի հետեւանքներից, նշվել է կառավարության կիրակի հրապարակած փաստաթղթում, տեղեկացրել է Reuters-ը։
Հանրային տրանսպորտով արտոնյալ երթեւեկությունը երկարացնելու եւ 9 000 էներգատար ընկերություններին 1,7 մլրդ եվրո հարկային արտոնություններ տրամադրելու առաջարկները ներառող միջոցները կիրակի համաձայնեցվել են կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարող կոալիցիայի երեք կուսակցությունների հետ։
«Դա այսօրվա դրությամբ երեք փաթեթներից ամենամեծն է»,- ասել է Շոլցը մամուլի ասուլիսում։