Օբաման Netflix–ի սերիալում մասնակցելու համար «Էմմի» մրցանակ է ստացել
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակի է արժանացել «Ականավոր պատմիչ» անվանակարգում Netflix-ի «Մեր նշանավոր ազգային զբոսայգիները» վավերագրական սերիալում որպես պատմող մասնակցելու համար։
Այս մասին տեղեկանում ենք ակադեմիայի պաշտոնական կայքից։
Օբամայից բացի «Ականավոր պատմիչ» անվանակարգում ներկայացված էին նախկին ամերիկացի բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ–Ջաբարը, բրիտանացի հեռուստահաղորդավար Դևիդ Աթենբորոն, երգիծաբան Ուոլթեր Քամաու Բելն ու քենիական-մեքսիկական դերասանուհի Լուպիտա Նիոնգոն։