Պուգաչովայի օրինակով․ Քեոսայանն առաջարկել է խստացնել Ռուսաստանից հեռացած աստղերի վերադարձի գործընթացը
Ալլա Պուգաչովան արդեն մեկ շաբաթից քիչ ավելի է, ինչ Մոսկվայում է։ Նրան հաջողվել է շրջել մայրաքաղաքի կենտրոնում, երեխաներին դպրոց ուղեկցել։ Բայց վերադարձի շուրջ աղմուկը չի մարում:
«Անառակ աստղի» բարձրաձայն վերադարձի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաեւ հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, ով առաջարկել է բոլոր վերադարձողներին տուն ուղեկցել ավելի երկար ճանապարհով՝ Դոնբասով։ Երեւի այդ ժամանակ նրանք կգնահատեն Հայրենիքը:
«Ես չեմ առաջարկում բոլորի վախեցած հայտնիների համար արգելափակել մուտքը Ռուսաստան։ Յուրաքանչյուրն ունի վերադառնալու տարբեր պատճառներ, բայց դուք կարող եք այն մի փոքր երկարացնել՝ օրինակ Դոնբասով, Զապորոժիեով կամ Խերսոնով», - НТВ-ի հաղորդումներից մեկում ասել է նա:
Քեոսայանը վստահ է՝ հավանական է, որ Պուգաչովան նորից բեմ բարձրանալ ցանկանա։ Չէ՞ որ հանրությունը մեկ անգամ չէ, որ լսել է նրա խոսքերը երաժշտական կարիերայի ավարտի մասին։ Եվ հետո նորից նրան տեսել բեմում: Իսկ մինչ այդ, հնարավոր է նա երեւի երգի, սակայն ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի համար դյուրին չի լինի։
«Ալլա Բորիսովնան մերն է։ Բայց, միգուցե նա եւս մի քանի փորձ նախաձեռնի․․․ Բայց Պուգաչովայի ամուսինն արդեն անցել է բոլոր սահմանները», - հավելել է հեռուստահաղորդավարը: