«Մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ սպառնացել է Հունաստանին: Տեղեկատվությունը փոխանցում է Ռիա Նովոստին:
«Հունաստանը մեզ սպառնում է S-300-ով: Հեյ Հունաստան, մի մոռացեք ձեր պատմությունը: Եթե շարունակեք ձեր գործողությունները, ստիպված կլինեք վճարել դրա համար։ Մի բան կասեմ՝ մի մոռացեք Իզմիրը։ Կղզիների օկուպացիան մեզ չի չի անհանգստացնում: Կգա ժամանակը, և մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Ինչպես սովորաբար ասում եմ` մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք՝ թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ հունական կողմը S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է կիրառել թուրքական F-16-ները գրավելու և ուղեկցելու համար։