Թրամփը Բայդենին «պետության թշնամի» է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր առանձնատանը գաղտնի նյութեր գտնելու նպատակով ՀԴԲ-ի իրականացրած խուզարկությունից հետո առաջին հանրահավաքում գործող նախագահ Ջո Բայդենին անվանել է «պետության թշնամի», տեղեկացրել է BBC-ին։
Փենսիլվանիայի նահանգի Ուիլքս Բար քաղաքում իր կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում ԱՄՆ նախկին նախագահը Բայդենին մեղադրել է ՀԴԲ-ին իր դեմ օգտագործելու մեջ։
«Նրանց խուզարկությունը ցանկացած վարչակազմի կողմից իշխանության ամենացնցող չարաշահումներից մեկն էր Ամերիկայի պատմության մեջ»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Նա նահանգ էր եկել հանրապետական երկու թեկնածուների՝ Մեհմեթ Օզին եւ Դագ Մասթրիանոյին աջակցելու համար։
Դոկտոր Մեհմեթ Օզը առաջադրվել է Սենատում ընտրվելու համար, իսկ նահանգի սենատոր Դագ Մասթրիանոն ընտրություններին մասնակցում է Փենսիլվանիայի հաջորդ նահանգապետի պաշտոնի համար։
76-ամյա Թրամփը մոտ երկժամյա ելույթի առաջին մասը ծախսել է ՀԴԲ-ի խուզարկությունը քննադատելու վրա, բայց հետո վերադարձել է 2020թ. ընտրությունների թեմային՝ հայտարարելով, որ դրանք գողացել են իրենից, քննադատել է Դեմոկրատական կուսակցության իր մրցակիցներին եւ խոստացել «փրկել մեր երկիրը»։