Տղամարդն ապաստարանից բաց է թողել 150 շուն
38-ամյա Ջորջ Փոլ Ջոնսը ներխուժել է Տեխաս նահանգի Աբիլեն քաղաքի ապաստարան և մոտ 150 շների բաց թողել վայրի բնություն: Այս մասին հայտնում է MySA-ն։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի վաղ առավոտյան։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ տղամարդը բարձրացել է ցանկապատի վրայով և տանիքի միջով մտել ապաստարան, իսկ հետո բացել է մի քանի պարիսպ, որտեղ գտնվում են շները։ Կենդանիները փախել են տարածքից, իսկ ապաստարանի աշխատակիցները ստիպված են եղել փնտրել նրանց։ Հանցագործը դեպքի վայրից փախել է՝ գողանալով տարածքում կայանած ֆուրգոնը։
Ջոնսը հայտնաբերվել է քաղաքի հյուսիսային մասում։ Նա ձերբակալվել է և մեղադրվել բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և տրանսպորտային միջոցի առևանգման համար: Տղամարդն այժմ գտնվում է Թեյլոր շրջանի բանտում: Աբիլենի ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ շներից մեկին մահացած են գտել, իսկ մի քանիսը վիրավորվել են միմյանց հետ կռվի ժամանակ: Մի քանի կենդանիներ դեռ անհետ կորած են, նրանցից շատերը վիրավորվել են։