Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հաղորդում է ArmSport.am-ը։
8-րդ տուրում «Սլովանը» 1:1 հաշվով ոչ-ոքի էր ավարտել «Դունայսկա Ստերդայի» հետ խաղը։ Բարսեղյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին։
9-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալվի «Բանսկա-Բիստրիցային»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։