Չեռնիգովում երեխաներ են վիրավորվել զենքի ցուցահանդեսում զինամթերքի պայթյունից
Ուկրաինական Չեռնիգովում զենքի ցուցահանդեսում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով երեխաներ են վիրավորվել։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
«Միջոցառմանը, որը ներառում էր երեխաների համար ինտերակտիվ գործողություններ, չգիտես ինչու ռազմական զենքերով ցուցադրություն եղավ, որն աշխատեց։ Վիրավորվել է երեք երեխա, մասնավորապես՝ երկու տարեկան տղայի վիճակը ծանր է»,- ասվում է շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսի էջում տեղադրված հաղորդագրությունում։
Ինչպես են մարտական ցուցանմուշները հայտնվել ցուցահանդեսում, պարզվում է,-ասել է Չաուսը:
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հայտարարել է Չեռնիգովում զենքի ցուցահանդեսի ժամանակ նռնականետի պայթելու հետևանքով քաղաքացիական անձանց վիրավորվելու փաստի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին:
«Միջադեպի հետևանքով տուժել է հինգ մարդ, մասնավորապես՝ երկուսից մինչև 12 տարեկան չորս երեխա»,- ասվում է նախարարության Telegram ալիքում։