Զինված անձինք Եթովպիայում սպանել են ավելի քան 40 մարդու
Եթովպիայի Օրոմիա շրջանում զինված անձինք սպանել են առնվազն 42 մարդու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ այս մասին ասել են երկու բնակիչներ, ովքեր դիերը թաղել են քաղաքային գերեզմանատանը:
Զինված խմբի կողմից տեղի բնակիչների դեմ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայից 370 կմ դեպի արևմուտք:
Բնակիչների խոսքով՝ զոհերը բոլորը եղել են օրոմոսներ: Եթովպիայի երկու խոշորագույն էթնիկ խմբերի՝ Օրոմոյի և Ամհարայի միջև բախումները վերջին ամիսներին աճում են: