Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մանրամասն քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը
Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համար համակարգված ջանքերի կարևորությունը։
Նշվում է, որ այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։
Ըստ հաղորդագրության՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։