Պուգաչովան մասնակցել է Գորբաչովի հրաժեշտի արարողությանը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ երգչուհի Ալլա Պուգաչովան Մոսկվայում մասնակցել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը:
Նա վարդագույն շուշանների փունջ է դրել դագաղի մոտ, խաչակնքվել և ցավակցություն հայտնել քաղաքական գործչի հարազատներին։ Դագաղի մոտ Պուգաչովան մի քանի խոսք է ասել, պատմում է Իզվեստիա կայքը:
Գորբաչովին հրաժեշտի արարողությանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ծաղիկներ է դրել քաղաքական գործչի դագաղին և իր ցավակցությունը հայտնել նրա ընտանիքի անդամներին։
Բացի դրանից, հրաժեշտին ներկա են երաժիշտ Ստաս Նամինը, Յաբլոկո կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, ինչպես նաև Գորբաչովի դուստրն ու թոռնուհիները։
Հրաժեշտի արարողությունը սկսվել է սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ին մայրաքաղաքի Սյունասրահում: Դրանից հետո քաղաքական գործչին կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը։
ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո՝ 91 տարեկան հասակում։ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է խորհրդային և ռուս պետական գործչի մահը։