Ուիլ Սմիթի դավաճանության մասին խոսել է իր «սիրուհին»
Արտասահմանյան մամուլը շարունակում է բուռն կերպով քննարկել Ուլի Սմիթի ամուսնալուծությունը: Ասում են՝ ամուսնալուծության պատճառը 23-ամյա շիկահեր Մարգո Ռոբբին է: Եվ ահա երիտասարդ դերասանուհին որոշել է խոսել ամեն ինչի մասին բացեիբաց:
Մարգոն ու Ուիլը միասին նկարահանվում են «Ֆոկուս» կատակերգության մեջ, որը պատմում է պրոֆեսիոնալ խաբեբայի և մի աղջկա սիրո մասին: Կարծիք կա, որ ֆիլմը լի է ռոմանտիկ տեսարաններով. ինչպես պնդում են ԶԼՄ-ները, դերասաններն իրենց սիրահարված զույգի պես են զգում ոչ միայն նկարահանման հրապարակում:
Մինչ օրս Ռոբբին լուռ էր, սակայն դերասանուհին որոշել է խոսել այդ շշուկների մասին:
Նա պնդել է, որ Ուիլի և իր մեջ սիրային որևէ կապ չկա: «Այս ծիծաղելի աղմուկի մեջ չկա ոչ մի ճշմարտություն»,- ասել է նա: