Իշխանությունը հատուկ վերաբերմունք են ցուցաբերում մի քանի «ընտրյալ» դատավորների հանդեպ, որ «չնեղվեն»․ «Փաստ».
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում մի քանի «ընտրյալ» դատավորների հանդեպ, որպեսզի նրանք ավելի կոմֆորտ պայմաններում աշխատեն ու «չնեղվեն»։
Դրանք հիմնականում այն դատավորներն են, որոնց, որպես կանոն, մակագրվում են աղմկահարույց, քաղաքական ուղղվածության գործերը՝ վստահությամբ, որ կարդարացնեն իշխանության ակնկալիքները։
Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ «ընտրյալները», բացի իրենց ամենամսյա աշխատավարձից, հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում կայուն կերպով ստանում են նաև նույն չափի հավելավճար, որը փոխանցվում է աշխատավարձից մոտ 10 օր հետո։ Ի դեպ, այդ հավելավճարը ստանում են նաև իշխանության «սրտի» դատավորների աշխատակազմերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում