Քորթնի Քարդաշյանին կասկածում են Կրեմլին աջակցելու մեջ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Հայտնի մոդելը սոցցանցի իր էջում ամանորյա տեսանյութ է հրապարակել Կարմիր հրապարակից։
Բաժանորդներից շատերը ենթադրել են, որ տեսանյութը քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Քարդաշյանին կասկածել են Կրեմլին աջակցելու մեջ, հեռուստաաստղի վրա հարձակվել են զայրացած մեկնաբանություններով։
Ինքը՝ Քարդաշյանը, չի արձագանքել սադրանքներին, երկրպագուները պաշտպանել են հեռուստաաստղին և հորդորել նրան «ավելի լայն նայել իրավիճակին»։