Զույգը նոր գնված տան նկուղում հայտնաբերել է սահմռկեցուցիչ գաղտնի սենյակ
Բրիտանական Արեւելյան Սասեքսի Բրայթոն քաղաքի բնակիչները գաղտնի սենյակ են հայտնաբերել վերջերս գնված տան նկուղում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
42-ամյա Քերոլինը և 54-ամյա Սթիվեն Սփարքսը գնել են տունը և որոշել վերանորոգել այն, ինչի համար անհրաժեշտ էր կազմել շինության հատակագիծը։ Տունը զննելիս Սթիվենն ու նրա կողմից վարձված ճարտարապետը գաղտնի նկուղի դուռ են գտել։ Զույգը չգիտեր դրա գոյության մասին, իսկ տարածքի մասին նրանց տեղյակ չի պահել նախկին սեփականատերը։
Քերոլինը և Սթիվենն ասել են, որ փոքրիկ սենյակն իսկապես վախեցրել է իրենց։ Նեղ սենյակի մի ծայրում աղբի մի կույտ էր, իսկ մյուս ծայրում՝ ժանգոտված մանկական մահճակալ։ Քերոլինի խոսքով՝ նկուղի դուռը դժվար էր նկատել, քանի որ այն գտնվում էր պահարանում։ «Սկզբում ես մտածեցի, որ զվարճալի կլինի նկարահանել գաղտնի սենյակը սարդոստայնով, բայց այն, ինչ գտանք, իրականում սահմռկեցուցիչ էր: Մենք չէինք սպասում, որ երկաթե մահճակալ կգտնենք։ Իրավիճակն ինքնին, նույնիսկ բացի նրանից, որ դա մանկական մահճակալ էր, արդեն տարօրինակ էր»,- նշել է կինը։