Ցմահ ազատազրկված դատապարտյալ Մհեր Ենոքյանը պատիժը կկրի բաց ռեժիմով
26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է, նրան կիսաբաց ռեժիմից տեղափոխել են «բաց ռեժիմ»։
Սա նշանակում է, որ դատապարտյալն իրավունք ունի ժամը 08:00-20:00-ն դուրս գալ քրեակատարողական հիմնարկից։ Նա վերադառնալուց հետո կարող է քնել մյուս դատապարտյալներից առանձին՝ այլ գոտում հատկացված կացարաններում:
Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար, սակայն այդպես էլ իրեն մեղավոր չի ճանաչել։
Մհեր Ենոքյանը 1996-ին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։