Ադելը մեջքի վնասվածք է ստացել որդու անհաջող կատակի պատճառով
Երգչուհի Ադելը պատմել է վնասվածքների մասին, որոնք ստացել է որդու անհաջող կատակի արդյունքում։ Այս մասին նա խոսել է Elle ամսագրին տված հարցազրույցում։
Աստղն ունեցել է միջողնաշարային սկավառակի տեղաշարժ։ Դեպքը տեղի է ունեցել երգչուհու տանը, երբ նա դուրս էր գալիս ցնցուղից։ 9-ամյա որդին վախեցրել է նրան և դուրս է թռել անկյունից: Երգչուհին լուրջ վնասվածք է ստացել, ստիպված է եղել դիմել բժշկի։
Ադելը 2017-2019 թվականներին ամուսնացած էր գործարար Սայմոն Կոնեչիի հետ։ Նախկին ամուսիններն ունեն 9-ամյա որդի՝ Անջելո Ջեյմսը։ Հարցազրույցում երգչուհին խոսել է նաև Փոլ Ռիչի հետ հարաբերությունների մասին, ում հետ այս տարվա մայիսին տեղափոխվել են Լոս Անջելեսում 58 միլիոն դոլար արժողությամբ նոր առանձնատուն։