Պաշտպանության նախարարության կայքից ու ֆեյսբուքյան էջից ջնջել են Ջալալ Հարությունյանի այսօրվա լուսանկարները, որտեղ նա Սուրեն Պապիկյանի հետ մասնակցում էր միջոցառման (լուսանկարներ)
Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել էին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Արցախի հերոս, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, ում լիազորություններն այդ պահին կասեցված չէին։
Կարճ ժամանակ անց Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, պաշտոնավարումը կասեցվել է։
Այս հաղորդագրությունից հետո, Tert.am-ը նկատեց, որ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական կայքից, և ՊՆ ֆեյսբուքյան էջից հեռացրել է այն լուսանկարները, որտեղ Սուրեն Պապիկյանի հետ համատեղ լուսանկարահանված էր Ջալալ Հարությունյանը։