Լոպեսը բացահայտել է, թե ինչ է ասել Աֆլեքը իր հարսանեկան ելույթում
Ջենիֆեր Լոպեսը մանրամասներ է պատմել Բեն Աֆլեքի հետ հարսանիքից և ցուցադրել նոր լուսանկարներ։ Համապատասխան մեկնաբանություններն ու նկարները հայտնվել են նրա OnTheJLo պաշտոնական կայքում։
Լոպեսը հայտնել է, որ Աֆլեքը հարսանիքի ժամանակ իր ելույթում օգտագործել է բառեր «Գիշերվա օրենքը» (2016) ֆիլմից, որի ռեժիսորն էր ինքը։ «Սա դրախտ է։ Հենց այստեղ։ Մենք հիմա դրա մեջ ենք»,- ասել է Բենը՝ շոյելով Ջենիֆերին։
Ջենիֆեր Լոպեսի խոսքով՝ հարսանիքը կատարյալ չի եղել։ Տոնակատարության նախօրեին Բեն Աֆլեքի մայրը հոսպիտալացվել է նավամատույցից ընկնելուց հետո, իսկ իրենք ստամոքսի խանգարում են ունեցել։ Բացի այդ, նրանք անհանգստացել են, որ կանխատեսված ամպրոպը կփչացնի արարողությունը։ «Ամեն ինչ այնպես չէր, ինչպես պլանավորել էինք, բայց շատ ավելի լավ էր: Այդ օրը որոշ հին վերքեր բուժվեցին, և անցյալի բեռը վերջապես ընկավ մեր ուսերից»,- կիսվել է երգչուհին։
Լոպեսը նշել է, որ հարսանիքի նախորդ գիշերն ինքն ու Աֆլեքը ծիծաղել են այն փաստի վրա, որ այդ տարիքում են ամուսնանում։ «Սա մեզ համար կատարյալ ժամանակն է: Ինձ համար ավելի ճիշտ ոչինչ երբեք չի եղել, ես գիտեի, որ մենք վերջապես «կհանգստանանք»։ Մենք կյանքի այդ երկար սպասված շրջանում ենք։ Երախտագիտությամբ են լցված ամեն ինչի, փորձությունների և նեղությունների համար: Այդ գիշեր իսկապես դրախտ էր…»,- ասել է նա:
«Երիտասարդության այդ երազանքների և մեծահասակների սիրո և ընտանիքի միջև ընկած քսան տարին, որը մենք ընդունեցինք այդ օրը, բերեց այս ամուսնությանը ավելին, քան մեզանից որևէ մեկը երբևէ կարող էր պատկերացնել: Մենք ոչ միայն ամուսնացրել ենք միմյանց, այլև մեր երեխաներին ամուսնացրել ենք նոր ընտանիքի հետ»,- ավելացրել է Լոպեսը։