Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը նկարահանվել են Vogue-ի շապիկի համար
Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին` Բրուքլինը, իր կնոջ՝ Նիկոլա Պելցի հետ լուսանկարվել է Vogue Hong Kong-ի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են սոցցանցերում` հրապարակման պաշտոնական աքաունթում։
Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը նկարահանվել են Vogue Hong Kong-ի սեպտեմբերյան համարում:
Հարցազրույցներից մեկում Բեքհեմն ու Pելցը հիշել են, թե ինչպես են սկսվել իրենց հարաբերությունները, ինչպես նաև խոստովանել են, որ ցանկանում են երեխաներ ունենալ։ «Մայրիկս իմ ամենամեծ կուռքն է և իմ լավագույն ընկերը: Ես էլ չեմ համբերում, որ մի օր մայր դառնամ: Հուսով եմ, որ ես էլ նրա նման կլինեմ»,- ասել է Նիկոլան։ «Այո, ես կցանկանայի որքան հնարավոր է` շատ երեխաներ ունենալ, բայց դա իսկապես կախված է Նիկոլայից», - ասել է Բրուքլինը:
Պելցը խոստովանել է, որ Բեքհեմը շահել է իր սիրտը իր բարությամբ։ Վերջինս իր հերթին նշել է, որ իր կինը «ամեն առումով կատարյալ է»։