Մինչև տարեվերջ անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրում. Bloomberg
Աշխարհի 101 երկրում զանգվածային անկարգությունների վտանգը 2022 թվականի երրորդ եռամսյակում աճում է։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով բրիտանական Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր տրամադրության տակ գտնվող զեկույցը։
Ըստ փորձագետների ուսումնասիրությունների՝ 198 երկրից 101-ում գրանցվել է քաղաքացիական անկարգությունների վտանգի աճ, ինչը եռամսյակային ամենամեծ աճն է 2016 թվականից ի վեր, երբ համապատասխան հաշվարկները սկսվել են։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրամիության երկրներում անկարգությունների նախադրյալներն աճում են՝ էներգակիրների գների աճի ֆոնին։ Ակնկալվում է, որ Եվրոպայում աշնանային և ձմեռային շրջանները կսրեն էներգետիկ ճգնաժամը և կբարձրացնեն առօրյա ծախսերը։ Աշխարհի շատ մասերում երաշտներն ու ջրի պակասը կհանգեցնեն պարենային ապրանքների գների բարձրացմանը, ինչը կարող է տեղայնացված բողոքի ակցիաներ առաջացնել առավել տուժած շրջաններում: